вторник, 15 февраля 2011 г.

Չեմպիոնների լիգա . 8 փաստ 8 խաղի վերաբերյալ


Արսենալ - Բարսելոնա
Շատերի կարծիքով սրանք այժմ աշխարհի ամենագեղեցիկ խաղ ցուցադրող թիմերն են : Եվ բոլորն ակնկալում են ականատես լինել գեղեցիկ և գոլառատ հանդիպման ` ինչպես եղավ անցած մրցաշրջանում , երբ <Բարսելոնան>  6-3 ընդհանուր հաշվով հաղթանակ տարավ : Միայն կարելի է հիշեցնել , որ Լեո Մեսսին <Կամպ Նոուում> դարձավ 4 գոլի հեղինակ :

Միլան - Տոտենհեմ
Այս տարի այս 2 թիմերն էլ աչքի են ընկնում գեղեցիկ և արդյունավետ խաղով : Հետաքրքիր պայքար է սպասվում նրանց հարձակման գծերի միջև : Եվ դժվար է կանխատեսել , թե ով կհաղթի այս դիմակայության մեջ ` գերարագ եզրերով <Տոտենհեմը> , թե իր կազմում ֆուտբոլային ֆենոմենալ մենակատար Իբրահիմովիչ ունեցող <Միլանը> :

Կոպենհագեն - Չելսի
Սա երևի թե ամենաանհետաքրքիր մրցավեճն է այս փուլի , քանի որ ունի բացահայտ ֆավորիտ , լոնդոնցիներից դժվար թե մեծ ճիգեր պահանջվի դանիացիների արգելքը հաղթահարելու համար :



Վալենսիա - Շալկե-04
Այս մրցավեճում իր հետաքրքրությամբ ու կարևորությամբ , իհարկե , առանձնանում է <Ռեալի> և իսպանական ֆուտբոլի լեգենդ Ռաուլի վերադարձը իսպանական խաղադաշտ : Ռաուլը 12 գնդակ է ուղարկել <Վալենսիայի> դարպասը Լա Լիգայի շրջանակներում , բայց Ռաուլ - <Վալենսիա> մրցակցության մեջ ամենակարևոր գոլը գրանցվել է 2000 թ.-ին , երբ իսպանացին Չեմպիոնների լիգայի եզրափակչում գրավեց չղջիկների դարպասը :

Լիոն - Ռեալ
<Ռեալը> նորից հանդիպեց իր համար չարաբաստիկ դարձած այս թիմին , որը արքայական ակումբին վերջին 5 տարիների ընթացքում 3 անգամ զրկել է պայքարը շարունակելու հնարավորությունից : Բոլոր դեպքերում էլ ֆրանսիական թիմը հաղթել է <Ժեռլանում> , իսկ Մադրիդում ` ոչ-ոքի ավարտել հանդիպումը : Սակայն ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը  գնալով պակասում են սեփական հարկի տակ <Լիոնի> խփած գոլերի քանակը (3,2,1...) , և հետևելով դրան ` այս անգամ նրանց չի հաջողվի գոլ խփել , և հետևաբար հաղթել Լիոնում , իսկ <Բեռնաբեուում> նրանց համար շատ  ծանր կլինի :

Ռոմա - Շախտյոր
Հայերի համար այս խաղը պատմական է , քանի որ առաջին անգամ լիգայի փլեյ-օֆ-ում կխաղա հայ ֆուտբոլիստ ,  ի դեմս ` Հենրիխ Մխիթարյանի : Նա վերջին շրջանում բավականին արդյունավետ խաց է ցույց տալիս , և հուսանք , որ նա իր հաջող խաղով և գոլերով կօգնի <Շախտյորին> անցնել հաջորդ փուլ :

Մարսել - Մանչեսթեր Յուն.
Այս խաղում իրար կհանդիպեն թիմեր , որոնց պաշտպանությունները լավագույններից են այս տարվա լիգայում : Անգլիայի ամենատիտղոսակիր թիմը ամենաքիչ գնդակ ընդունել սեփական դարպասը (ընդամենը 1 գոլ) , իսկ ֆրանսիական ակումբը այդ ցուցանիշով լավագույն 5 թիմերից է:

Ինտեր - Բավարիա
Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի եզրափակչի մասնակիցները այս անգամ իրար հետ կհանդիպեն շատ ավելի վաղ , և դա օրինաչափ է , քանի որ ոչ <Ինտերը> , և ոչ էլ <Բավարիան> այս տարի չեն փայլում : Մյունխենյան թիմը Բունդեսլիգայի առաջատարից ետ է մնում , ոչ ավել , ոչ պակաս 13 միավորով , իսկ <Ինտերը> <Միլանից> ետ է մնում 8 միավորով ` թեև 1 խաղ պակաս է անցկացրել :

Комментариев нет:

Отправить комментарий