пятница, 11 февраля 2011 г.

Քանի տարեկան պիտի լինի դասախոսը ???


     <Դասախոս> բառը օգտագործելիս բոլորիս մտքում պատկերվում է , գրեթե , նույն տեսարանը.......փողկապով ու սպիտակ մազերով ծերուկ (շատ դեպքերում նաև մորուքով) : 


     Դեռևս դպրոցական տարիներից մեր մեջ տպավորված է , որ դասավանդողը պետք է լինի միջինից բարձր տարիք ունեցող , խիստ , ամեն ինչ իմացող , և ամենակարևորը ` անցկացնի  լրացուցիչ պարապմունքներ : Համալսարան ընդունվելուց հետո էլ բավականին ժամանակ պահպանվում են այդ մտքերը , քանի որ ինչպես ուսուցիչները , այնպես էլ բազային առարկաների դասախոսները իրենց ողջ կարիերայի ընթացքում , գրեթե , նույն նյութերի հետ են գործ ունենում , և <ռեստավրացիայի> կարիք չի լինում : Եվ քանի դեռ չեն հայտնվել 3-րդ <Նյուտոնները> կամ 2-րդ <Էյնշտեյնները> (վերջինիս եմ հենց  համարում 2-րդ <Նյուտոն>) , կարելի շարունակել նման մեթոդով ` ուսանողներին տալով <բազմակողմանի> կրթություն :



    Սակայն մասնագիտական առարկաներ ուսանելիս խնդիրը արդեն այլ հարթությունից պետք է նայել ` արդեն ժամանակ չկա , որպեսզի տարիքն առած <ծերուկը> զբաղվի էներգիայի գերպաշարով զինված երիտասարդների կարգապահական հարցերով ...այժմ արդեն հասել է գիտելիք ստանալու պահը : Նրանց ավելորդ էներգիան սպառելու համար անհրաժեշտ նմանատիպ <երևույթ> , այսինքն ` երիտասարդ դասախոս : Բայց այս դեպքում ևս մեծ խնդիր է առաջանում , որ դասախոսը  փոխանցելու համար ունենա սեփական փորձ և կարողանա հասկանալ իր աշխատանքի լրջությունը : 

   Այսքան չակերտներից հետո եկա հետևյալ մտքին... որ դասախոսները պետք է իրոք լինեն միջինից բարձր տարիքով , իսկ երիտասարդ տարիքում պետք է <գործ անել> ` փորձը փոխանցելու ժամանակները դեռ կգան :

    P.S. - Ընթացքում սակայն չի խանգարի որոշակի դասախոսություններ կարդալ... ի վերջո վատ մատուցված 1-2 կիսամյակից ոչ-ոք չի խելագարվել : )))

Комментариев нет:

Отправить комментарий