суббота, 16 апреля 2011 г.

Ամենաերկարատև Էլ-Կլասիկոյին ընդառաջ


    Նախաբան։ Ահա և հասավ երկար սպասված օրը, որը կհայտարարի 20 օր տևողությամբ ֆուտբոլային տոնի մեկնարկը։ Այդ օրերի տեղի կունենա ոչ ավել, ոչ պակաս 4 Էլ-Կլասիկո։ Պատմության մեջ առաջին անգամ «Ռեալը» և «Բարսելոնան» մեկ մրցաշրջանի ընթացքում կհանդիպեն 7 անգամ։ Վերջին 3 հանդիպումները իրենց կարևորությամբ կհասնեն գագաթնակետին։ Երկու հանդիպում տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում, իսկ մեկը Իսպանիայի գավաթի եզրափակչում։ Եվ այսօրվա հանդիպումը կարելի է, որպես նախաբան համարել, քանի որ մադրիդյան ակումբին շատ դժվար կլինի չեզոքացնել 8 միավորի տարբերությունը առաջնությունում։

     Մարզիչները։ Վերջին 5 հանդիպումները ավարտվել են «Բարսելոնայի» հաղթանակով, իսկ Գուարդիոլան ընդհանրապես միայն հաղթանակներ է տոնել «Ռեալի» հանդիպումներում, որպես մարզիչ։
Մոուրինյոյի համար այս խաղը լրացուցիչ ինտրիգ է  պարունակում, քանի որ նա, որպես սերուցքայինների գլխավոր մարզիչ կանցկացնի իր 50-րդ հանդիպումը։ Բացի դրանից նա էլ ավելի թեժացրեց կրքերը, երբ հրաժարվեց խոսել մամուլի ասուլիսի ժամանակ, որից հետո ներկա լրագրողների մեծամասնությունը բոյկոտեց ասուլիսը և հեռացավ։

    Առաջատարները։ Մեսսին և Ռոնալդուն՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի գլխավոր թեկնածուները, հասցրեցին ապաքինվել վնասվածքներից և կազմ ու պատրաստ են օգնել իրենց թիմերին։ Նրանք նաև լրացուցիչ մոտիվացիա ունեն գոլ խփելու, քանի որ նրանք այժմ Լա-Լիգայի գլխավոր ռմբարկուներն են՝ 29-ական գնդակով։

     Պաշտպանությունները։ Երկու գրանդներն էլ այս խաղին մոտեցել են պաշտպանությունում ունենալով կազմային առումով բացահայտ խնդիրներ, սակայն զուտ արդյունքի առումով նրանց գործերը ամենևին էլ վատ չեն։ Դա է փաստում այն, որ վերջին 5 խաղերում մադրիդցիները բաց են թողել 2, իսկ կատալոնացիները՝ 3 գնդակ։
  
     Դաշտի տիրոջ առավելությունը։ Սա մեծ առավելություն է տալիս «Ռեալին», քանի որ նրանք սեփական հարկի տակ վերջին 5 խաղերում խփել է 16,իսկ բաց թողել 1 գոլ։ Համեմատության համար նշենք, որ «Բարսելոնան» մրցակիցների դաշտերում վերջին 4 խաղերում խփել է մեկական գնդակ, սակայն անհրաժեշտ է նշել, որ այդ խաղերից 3-ում նրանց հաղթել են։   

Комментариев нет:

Отправить комментарий