пятница, 18 мая 2012 г.

Մի բակալավրի խոսք...

Այսօր կատարվեց պատմական իրադարձություն: Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական համալսարանը ավարտեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին «մասնագետները»: Դիպլոմային զեկույցս ներկայացնելուց հետո՝ ելնելով պարապությունից և ասելիքի առատությունից չդիմացա ու միացրեցի համակարգիչը: Արդյունքը ներկայացնում եմ առանց փոփոխությունների.
«Ահա և վերջ: Եվս մեկ անգամ չարդարացան այն սպասելիքները, որոնք կային “դաժան” հանձնաժողովից: Եվս մեկ անգամ ոչ շատ լավ պատրաստ լինելով(իմ սուբյեկտիվ կարծիքով) ես նորից հավանաբար կստանամ այդ գնահատականը: Եվ իմ համար հիմա շատ դժվար է գնահատական տալ դա լավ է, թե վատ: Դա կարող է և իրականում արժանի է գերազանց գնահատականի, սակայն ես որպես իմ կատարած աշխատանքի «ներսի մարդ» գիտակցում եմ, որ իմ ելույթի ժամանակ ես չներկայացրեցի այն ամբողջ տեղեկատվությունը և աշխատանքը, որը կատարված էր: Հնարավոր է, որ դա հետևանք է միշտ ինձնից ավելին պահանջելու, բայց նույնիսկ այն դեպքում, երբ դա ճիշտ է, ես գտնում եմ, որ մարդ կարող է դրսևորել իրեն, երբ սպառում է այն ամբողջ ունակությունները, որն ինքն ունի:
Եվ իմ որոշումն է. սա պետք է փոխվի: Քանի որ միայն մրցակցային և խիստ միջավայրում են մարդիկ կատարելագործվում: Ու թեև այդ պահին կարող է թվալ, որ այդ խստությունը մեր դեմ է ուղղված, սակայն մեր միանշանակ դիրքորումն է, որ թեկուզ մեր դեմ ուղղված գործողությունները մեզ ստիպում են ավելի ուժեղ լինել: Սա անխոս վիճահարույց փաստ է, և քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ շատ ժամանակ հետո էլ չեն գնահատում այն մարդկանց, որոնք իրենց ստիպել են աշխատել:
Ու նորից անդրադառնանք գլխավորին: Դա վառելանյութի ավելցուկն է, որը մնում է քո սպասվածից ավելի հեշտ քննությունը հանձնելուց հետո: Եվ գլխավոր վնասը, որը կարող է հասցնել այդ հանգամանքը` դա մարդուն ավելի ալարկոտ և ինքնավստահ դարձնելն է: Այսքանը:
Ուղիղ միացումը տեղի էր ունենում ճարտարապետա-շինարարական համալսարանից, որը տվեց իր առաջին այթիշնիկներին:»

Комментариев нет:

Отправить комментарий