вторник, 16 октября 2012 г.

Ֆուտբոլային էթիկա

Հայաստան - Իտալիա խաղի ընթացքում մենք վերապրեցինք բազում անմոռանալի (և՛ լավ, և՛ վատ) պահեր: Ամենամեծ դրական կողմերից մեկը նման մեծ մարզդաշտում խաղին հետևելն էր: Բայց կցանկանայի անդրադառնել մի քանի փաստերի, որոնց վրա կարծես, թե ուշադրություն չի դարձվում: Դրանք չեն առնչվում հավաքականի խաղին կամ եզրափակիչ փուլ անցնելու մեր շանսերին: 

Թվարկենք խաղի կազմակերպչական բացական կողմերին.
  • Գոնե այսպիսի կարևոր խաղերից առաջ մաքրել նստատեղերը,
  • Հիմնի ժամանակ լուսատախտակների ցուցադրել հիմնի բառերը, որպեսզի երկրպագուները կարողանան երգել այն (չանդրադառնանք, թե ինչու առանց դրա չեն երգում),
  • Լուսատախտակների վրա անդադար գովազդ ցուցադրելու փոխարեն երկրպագուներին հնարավորություն տալ դիտելու նախորդ խաղերի լավագույն կադրերը կամ այլ ինֆորմատիվ տեսանյութեր,
  • Հայաստանի հավաքականի կազմը (գոլ խփող ֆուտբոլիստին) ներկայացնելիս վարողը միայն ասի ֆուտբոլիստի անունը, և ազգանունը հնարավորություն տա երկրապագուներին ասելու,
  • Առաջին խաղակեսից անմիջապես հետո չմիացնել երաժշտությունը, և թույլ տալ, որ ֆուտբոլիստները լսեն մարզադաշտից հնչող ծափահարությունները,
  • Երկրպագելու ժամանակ հակադարձ տրիբունաների միջև ստեղծել մրցակցություն, օրինակ՝ Հայաստան բացականչությունները լինեն հերթով՝ մեկ արևմտյանի տրիբունայի կողմից, մեկ՝ արևելյան: Դա ավելի իրատեսական է դարձել՝ հաշվի առնելով, որ այժմ կան երկու ֆան ակումբներ:
Նշվածներից շատերը արդեն բազում տարիներ կիրառություն են գտել այլ մարզադաշտերում, իսկ մեր մոտ փոխելու համար, այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ: Իսկ ֆուտբոլային գրագիտության, էթիկայի բարձրացումը արդեն պահանջ է դարձել:  

Комментариев нет:

Отправить комментарий