суббота, 26 января 2013 г.

Զգալու սահմանը

Մարդու զգացմունքները տատանվում են ինչ-որ միջակայքում, ենթադրենք -a-ից +a: Այսինքն՝ ամենալավ պահերին զգում է +a, իսկ ամենավատ՝ -a: Պետք է նշել, որ յուրաքանչյուր մարդու մոտ այդ a-ն կարող է տարբեր քանակական գնահատական ունենալ, օրինակ՝ մեկի մոտ այն կարող է տատանվել [-5,+5], մյուսի մոտ՝ [-20,+20]: Ոչ սովորական պահերին (սթրեսի ժամանակ, ոչ սթափ վիճակում) մարդու մոտ այդ a-ն բազպատկվում է ինչ-որ գործակցով ու դառնում է  [-b,+b]: Շատ դեպքերում այդ գործակիցը մեծ է 1-ից, այսինքն՝ միջակայքը ավելի է մեծանում, օրինակ՝  [-5,+5]-ը դառնում է [-10,+10]: Այսինքն՝ մարդը դառնում է ավելի զգացմունքային:
Մարդը կամ երևույթը ավելի արժեքավոր է մեր համար (միգուցե ոմանք դա անվանեն սիրել), երբ նա (դա) կարողանում է մեր տրամադրությունը փոխել ավելի մեծ [-c,+c] միջակայքում: Օրինակ երբ մեկը կարողանում է քեզ ուրախացնել մինչև 17 (և տխրեցնել մինչև -17), այդ մարդը ավելի արժեքավոր է, քան նա ով ազդում է մեր տրամադրության վրա [-10-+10] միջակայքում: Սա ինչ-որ տեղ պարադոքսի է նման, քանի որ երկրորդը ավելի քիչ տխրություն է կարող է մեզ պատճառել:Շատերի մոտ քննարկման թեմա է որևէ երևույթի կամ մարդու հանդեպ զգացածը: Շատերի մոտ հարց է, թե
  1. մարդ կարո՞ղ է սիրել միանգամից մի քանիսին: 
  2. հնարավո՞ր է միաժամանակ ատել և սիրել որևէ մեկին: 
Վերը նշված մոտեցման դեպքում այդ հարցերը ստանում են իրենց պատասխանները:
  1. Մի քանի հոգու սիրել հնարավոր է: Յուրաքանչյուր մարդ ընտրում է մի միջակայք, որից ավելն համարում է սեր, որն ինքը զգում է դիմացինի հանդեպ: Օրինակ նա որոշում է, որ [-15,15] և ավել միջակայքերում գտնվող մարդկանց նա սիրում է: Բնականաբար հնարավոր է լինեն այդպիսի մի քանի մարդիկ: Այստեղ դժվար է կողմնորոշվել: Ենթադրենք կան 2 անձ, որոնց միջակայքերը [-19,19]  և [-17,17] են: Ու անձի առաջ խնդիր է առաջանում հասկանալ, թե ում է սիրում նա կամ ում ավելի շատ: Այստեղ ամենաբարդ պահն է, քանի որ միգուցե երկրորդի պատճառած ամենամեծ  ուրախության պահին զգացել է +16, իսկ ամենատխուրի ժամանակ՝ -15: Իսկ առաջինի՝ համապատասխանաբար +16 և -18: Ամենայն հավանականությամբ անձը կընտրի երկրորդին, քանի որ նա ավելի քիչ տխրություն է պատճառել: Բայց միգուցե նա կսխալվի, քանի որ առաջինը դեռ չի հասցրել պատճառել ուրախացնելու իր մաքսիմումը: Իսկ երկրորդը այդչափ պոտենցիալ ուղղակի չունի ([-19,19]  > [-17,17] ):
  2. Միաժամանակ ատել և սիրել որևէ մեկին բնականաբար հնարավոր է: Այստեղ բացատրությունը ավելի պարզ է, քանի որ ուրախության ու տխրության չափերը սիմետրիկ են: Հետևաբար այն մարդը, որը կպատճառի ամենամեծ ուրախությունը, ունի պոտենցիալ պատճառելու նաև ամենամեծ տխրությունը:
Հետևություն
Մենք սիրում ենք նրան, ով ունի մեր հանդեպ ամենամեծ միջակայքը:
Հավելված այթիշնիկների համար:
Այս երևույթը շատ նման է int թվերին: Երբ տարբեր մարդկանց մոտ a-երը տարբերվում են դա նման է, որ մի int-ը 16 բիտանոց է, մյուսը՝ 32: Երբ մաքսիմում և մինիմում տրամադրությունները սիմետրիկ են, դա նման է նրան, որ int-ի մաքսիմում ու մինիմում արժեքները իրար հավասար են: Իսկ այն, որ միաժամանակ հնարավոր է ատել և սիրել, դա կարելի է նմանեցնել այն սահուն անցմանը, որը կատարում է int թիվը մաքսիմումից մինիմում անցում կատարելիս՝ փոխելով ընդամենը մի բիտի արժեքը:

P.S. Ճիշտ ընտրեք Ձեր c-ն:

Комментариев нет:

Отправить комментарий