воскресенье, 22 декабря 2013 г.

Ուտելն՝ ապրելու գրավական

Շարիաթը կարգադրությունների ու արգելքների ամբողջություն է, որը պետք է պահպանեն մուսուլմանները: Այն բաժանված է մի քանի խմբերի՝ ըստ իրենց նշանակության: Առաջին դասը կոչվում է Ֆարդ, դրա մեջ ընդգրկված կարգադրությունները կատարելը պարտադիր է: Դրանց կատարման համար նախատեսվում է պարգևատրում, իսկ չկատարման՝ պատիժ: Բերեմ մի քանի օրինակ տվյալ խմբից.
  • Ռամադանի ժամանակ ամեն օր պահպանել պասը,
  • Ընդունել Ալլահի եզակիությունը,
  • Օրական 5 անգամ աղոթել:
Կարծես, թե հասկանալի է, թե ինչո՞ւ պետք է պատժվեն տվյալ կանոնները չկատարողները, սակայն ուշադիր ենք զննում ու... ու գտնում ենք հետևյալ կանոնը
  • Ըստ անհրաժեշտության ուտել և խմել:
Հմմմ.. փաստորեն սոված ժամանակ (երբ կա սնվելու անհրաժեշտություն) հաց չուտելու համար կարող են պատժել: Ի՞նչ կփոխվեր մեր մոտ, երբ լիներ նմանատիպ կանոն.
  • Մուսուլմանական Գիքորը կասեր - "Էստի համեցեք, էստի համեցեք, որ չհամենաք - պատիժ մը կստանաք":
  • Չէինք ունենա դիետա պահող աղջիկներ:
  • Փողոցային շներն ու կատուները շատ արագ կդառնային շաուրմա:
  • Նոր տարվա սեղանին կոկորդիլոսից բացի կհայտնեին փիղ, ֆլամինգո:

Комментариев нет:

Отправить комментарий