суббота, 26 января 2013 г.

Զգալու սահմանը

Մարդու զգացմունքները տատանվում են ինչ-որ միջակայքում, ենթադրենք -a-ից +a: Այսինքն՝ ամենալավ պահերին զգում է +a, իսկ ամենավատ՝ -a: Պետք է նշել, որ յուրաքանչյուր մարդու մոտ այդ a-ն կարող է տարբեր քանակական գնահատական ունենալ, օրինակ՝ մեկի մոտ այն կարող է տատանվել [-5,+5], մյուսի մոտ՝ [-20,+20]: Ոչ սովորական պահերին (սթրեսի ժամանակ, ոչ սթափ վիճակում) մարդու մոտ այդ a-ն բազպատկվում է ինչ-որ գործակցով ու դառնում է  [-b,+b]: Շատ դեպքերում այդ գործակիցը մեծ է 1-ից, այսինքն՝ միջակայքը ավելի է մեծանում, օրինակ՝  [-5,+5]-ը դառնում է [-10,+10]: Այսինքն՝ մարդը դառնում է ավելի զգացմունքային:
Մարդը կամ երևույթը ավելի արժեքավոր է մեր համար (միգուցե ոմանք դա անվանեն սիրել), երբ նա (դա) կարողանում է մեր տրամադրությունը փոխել ավելի մեծ [-c,+c] միջակայքում: Օրինակ երբ մեկը կարողանում է քեզ ուրախացնել մինչև 17 (և տխրեցնել մինչև -17), այդ մարդը ավելի արժեքավոր է, քան նա ով ազդում է մեր տրամադրության վրա [-10-+10] միջակայքում: Սա ինչ-որ տեղ պարադոքսի է նման, քանի որ երկրորդը ավելի քիչ տխրություն է կարող է մեզ պատճառել:Շատերի մոտ քննարկման թեմա է որևէ երևույթի կամ մարդու հանդեպ զգացածը: Շատերի մոտ հարց է, թե
  1. մարդ կարո՞ղ է սիրել միանգամից մի քանիսին: 
  2. հնարավո՞ր է միաժամանակ ատել և սիրել որևէ մեկին: 

понедельник, 21 января 2013 г.

Վարսեր

Կրակ կա քո մեջ, 
Կյանքի մի մասնիկ, 
Բոց է դա անշեջ, 
Ցունամի ու փոթորիկ:

   Շատերին ես դու գրավել, 
Դարձել ես մի խայծ, 
Անհնար է չկուրանալ, 
Լավ է տեսնել գոնե մի կայծ:


суббота, 12 января 2013 г.

Արժեքները կորցնելիս...

Գոյություն ունեն որոշակի տիպի բառեր, որոնք կենցաղային բառապաշարում դարձել են սովորական ու սկսել են կիրառվել իրենց իմաստին ոչ համապատասխան: 

  1. Նման բառեր մտաբերելիս առաջին տեղը բնականաբար զբաղեցնում է «կյանքս» բառը: Այդ բառն արտասանելիս ամեն ոք պետք է պատկերացնի որևէ մարդ կամ երևույթ, որը նրա կյանքի իմաստն է: Սակայն մեր իրականության մեջ այն դարձել է «ախպերս» կամ «ընկերս» դիմելաձևերի պահեստային տարբերակը:
  2. Իմ մոտ երկրորդը տեղը զբաղեցնում են  «ախպեր», «մորքուր» ու նմանատիպ ձևերով անծանոթներին դիմելը: Ինչպես կարելի է որևէ անծանոթի ու քեզ ամենահարազատ մարդկանց դասել նույն շարքում: Միգուցե ժամանակն է կիրառության մեջ հայկական այնպիսի գեղեցիկ բառեր, ինչպիսինն են  «տիկինը» կամ «պարոնը»:
  3. Երրորդ հորիզոնականում «սիրել» բառն է: Իմ սուբյեկտիվ կարծիքով անընդունելի է ֆուտբոլի, մոր կամ սիրած էակի հանդեպ  «սերը» արտահայտել նույն բառով:

P.S. Այն ինչ շատ է կիրառվում մեր համար դառնում է սովորական և կորցնում է իր մեջ պարունակվող հրաշքը: