воскресенье, 22 декабря 2013 г.

Ուտելն՝ ապրելու գրավական

Շարիաթը կարգադրությունների ու արգելքների ամբողջություն է, որը պետք է պահպանեն մուսուլմանները: Այն բաժանված է մի քանի խմբերի՝ ըստ իրենց նշանակության: Առաջին դասը կոչվում է Ֆարդ, դրա մեջ ընդգրկված կարգադրությունները կատարելը պարտադիր է: Դրանց կատարման համար նախատեսվում է պարգևատրում, իսկ չկատարման՝ պատիժ: Բերեմ մի քանի օրինակ տվյալ խմբից.
  • Ռամադանի ժամանակ ամեն օր պահպանել պասը,
  • Ընդունել Ալլահի եզակիությունը,
  • Օրական 5 անգամ աղոթել:
Կարծես, թե հասկանալի է, թե ինչո՞ւ պետք է պատժվեն տվյալ կանոնները չկատարողները, սակայն ուշադիր ենք զննում ու... ու գտնում ենք հետևյալ կանոնը
  • Ըստ անհրաժեշտության ուտել և խմել:
Հմմմ.. փաստորեն սոված ժամանակ (երբ կա սնվելու անհրաժեշտություն) հաց չուտելու համար կարող են պատժել: Ի՞նչ կփոխվեր մեր մոտ, երբ լիներ նմանատիպ կանոն.

Հորիզոնական դասավանդում

Դպրոցական տարիներից մտածում էի, որ ուսուցիչը ամենաանշնորհակալ գործերից մեկն է: Այդ կարծիքս ավելի ամրապնդվեց համալսարանում, երբ ինքնահաստատվող դպրոցի ուսուցիչներին փոխարինեցին անտարբեր ու չզարգացող դասախոսները:

Սակայն մի օր հանդիպեցի Դեյվիդ Ֆիշին. մասնակցում էի նրա վարած կարճաժամկետ կուրսերին: Այդ ամերիկացին կտրուկ փոխեց իմ կարծիքը ուսուցչի աշխատանքի մասին: Նա փողկապ չէր կրում, մենք նրան ազգանունով չէինք դիմում, բայց դրա հետ մեկտեղ բոլորս հաճույքով էինք օրվա վերջում հավաքվում նրա շուրջ: Վառ օրինակի վրա հասկացա ու տեսա, որ դասերը կարելի է այնպես կազմակերպել, որ ուսանողները չքնեն դասի ժամանակ, գիտելիքներ ստանան և հետաքրքիր ժամանակ անցկացնեն դասի ժամանակ:
Դրանից հետո ժամանակ առ ժամանակ սկսում էի մտածել այն մասին, թե ինչպիսի նմանատիպ մեթոդ կարելի է կիրառել համալսարանական դասերի ժամանակ: Առաջացած մտքերը փորձում էի ստուգել՝ պատկերացնելով, թե ինչպիսին կլիներ իմ կուրսեցիների (նաև իմ) վերաբերմունքը դրան: Իհարկե այստեղ պետք էր չմոռանալ մի կարևորագույն հանգամանքի մասին՝ ի տարբերություն անգլերենի դասընթացի, այս դեպքում կլինեն որոշակի քանակությամբ մարդիկ, որոնք ընդհանրապես հետաքրքրված չեն լինի դասի նկատմամբ և սովորական մահկանացուների համար այդ բացը վերացնելը գրեթե անլուծելի խնդիր կլիներ:

Ժամանակը եկավ և ես հնարավորություն ստացա փորձարկել այդ տեսական մտքերը գործնականում: 
Կային մի քանի անհրաժեշտ կետեր, որոնց առկայությունը ես ընկալում էի, որպես դասի "նորմալ" անցկացման նախապայմաններ, դրանք էին.