Երևանյան անսպասելի ձյունոտ օր էր... Տուն վերադառնալու ժամանակ մի խնդիր կար լուծելու. նստել տաքսի: Մի քանի անհաջող փորձերից հետո, կարծես թե, բախտը ժպտաց ինձ և ազատ տաքսի նկատեցի: Կանգնեցրեցի այն: Սակայն վայրկյան անց նկատեցի, որ հետևի նստատեղին աղջիկ կա: Հիասթափված, հայացքս փոխեցի դեպի հեռուն՝ նոր տաքսի փնտրելու: Եվ հանկարծ նկատեցի, որ տաքսու վարորդը ձեռքի շարժումով ցույց է տալիս, որ մոտենամ: Մոտեցա: Բացում եմ վարորդի կողքի դուռը՝ ևս մեկ անգամ նկատելով, որ ետևի նստատեղին աղջիկ կա: Այդ ժամանակ լսում եմ նրա բացատրությունը. «Ուղղակի պասաժիռ կա, նստի»: Այդ պահին չըմբռնելով, թե ինչ ասվեց ինձ ու չհրաժարվելով հյուրընկալ վարորդի բարյացկամությունից ու գեղեցիկ աղջկա ընկերակցությունից՝ նստում եմ: Սկսում ենք խոսել անսպասելի տեղացող ձյունից, քաղաքականությունից: Ամեն ինչ լավ է, բայց դեռևս կան մի քանի հարցեր, որոնց պատասխանը դեռ չունեմ. 1) ով է այդ աղջիկը, 2) ես դեռ չեմ ասել, թե ուր պետք է գնալ: Սակայն հասկանալով, որ ճանապարհին դեռ խաչմերուկներ չեն եղել ու ճանապարհը միակն է՝ դեռ լռում եմ: Հասնում ենք աղջկա տան մոտ: Նա վճարում է, շնորհակալություն հայտնում ու լքում մեքենան: Պատրաստվում եմ ասել, թե ուր պետք է գնանք, բայց սկսվում է պատմությունը...
- Քեզ էլ տանեմ Ջրվեժի խաչմերուկի մոտ իջացնեմ ու գնամ Նոռային վերցնեմ,- ասաց նա:
Իմ մոտ առաջացան մոտավոր այն զգացումները ինչ դուք եք զգում այս տողը կարդալուց հետո... ոչ մի բան չեմ հասկանում:



