суббота, 28 мая 2011 г.

Մի «սպեկուլյանտի» խոսք



     Նախաբան .
Թեև նախորոք որոշել էի Մայիս-Հունիս ամիսներին նոր գրառումներ չանել՝ քննաշրջանի զբաղվածության հետ կապված, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ և «ստիպված» էի փոխել որոշումս:
    Ի սկզբանե այս կիսամյակի համար բավականին հանգիստ, ինչ-որ տեղ հաճելի հանգուցալուծում էր  սպասվում՝ կապված առարկաների հասկանալի լինելով և դասախոսների դեպի ուսանողը ունեցած բարյացկամ վերբերմունքով: Եվ ամեն ինչ իր հունով էր գնում... որոշակի քանակությամբ գնահատականներ արդեն հասցրել էին իրենց տեղը գտնել «զաչոտնիկի» մեջ: Եվ ահա հասավ բակալավրիատի ամբողջ քառամյա կուրսի ամենահեշտ առարկաներից մեկի (ու սա սուբյեկտիվ գնահատական չէ) ստուգարքի օրը...
    Մաս 1.
Ինչպես միշտ լավ տրամադրությամբ ներկայանում եմ ստուգարքին: Ամեն ինչ ընթանում է սովորականի նման (կամ ավելի լավ): Վերջապես հասնում է գիտելիքներս «ի ցույց դնելու» իմ հերթը («սովորական» կոչված մթնոլորտը շարունակվում է): Դասախոսը հայտնում է կարծիք, որ առավելագույն գնահատական ստանալու համար պետք է լրացուցիչ հարցի  պատասխանել, որոշում է հարցը: Սակայն այդ հարցին անմիջապես պատասխանելու հնարավորություն չի տրվում՝ պատճառաբանելով, որ էլի ուսանողներ կան, որ պետք է պատասխանեն, և ուղարկում է «ստիպողական» պատրաստվելու (աբսուրդ N1): Ինչևէ...անցնենք  հաջորդ մասին...գլխավոր իրադարձությունները դեռևս առջևում են:
    Մաս 2.
Իհարկե պարզ է, որ պատրաստվելու կարիք և ցանկություն չկար, բայց «սովորական» կոչված մթնոլորտը շարունակվում է: Մի փոքր էլ է շարունակվում: Ցավոք «ուսանողական բախտը» այդ օրը մեր հետ չէր, և դասախոսի ինքնազգացողության վատացման հետևանքով ստուգարքը հետաձգվում է: «Սովորական» կոչված մթնոլորտը շարունակվում է մինչև այն պահը, երբ տողերիս հեղինակին (Սուրեն Բաղդասարյանի ոճով ասված) հնարավորություն չտրվեց այդ մեկ հարցին պատասխանել, որի տևողությունը ըստ դասախոսի 90 վրկ պետք է լիներ, քանի որ նա հայտնել էր, որ 2 հարցին պատասխանելու համար անհրաժեշտ էր տեղավորվել 3 րոպեի մեջ:
     Մաս 3.
Հաջորդ օրը վերսկսվում է ստուգարքը: Առավոտյան մասը բաց ենք թողնում դեպքերին ներկա չլինելու պատճառով: Սկսվելուց որոշ ժամանակ անց ներկայանում եմ լսարան և օ՜ զարմանք ... դասախոսը առաջարկում է տոմս ընտրել և իմ ճղճիմ բառապաշարում այլ բառ չգտնվեց, քան «էլի՞»-ն: Եվ դժվար է նկարագրել իմ հրճվանքի աստիճանը, երբ դասախոսը վերհիշեց, որ ես «նորեկ» չեմ այս հարցաշարի համար, բայց մի բան տեղ չէր գտել ստատիկ հիշողության մեջ և նոր օրվա սկսվելու հետ մոռացվել էր այն պայմանը, որը դրվել էր հենց դասախոսի կողմից բարձրագույն գնահատական ստանալու համար: Եվ առաջարկվում է կամ բավարարվել ստացածով կամ սպասել մինչև
ա) բոլոր ուսանողները կվերջացնեն պատասխանելը
բ) նա կկազմի նոր թեստ
գ) դա կընդունվի  ամբիոնի վարիչի կողմից
ամեն ինչ այնքան էլ վատ չէ, եթե հաշվի չառնենք, որ ժամը արդեն 16:00-ի սահմաններում է:
     Մաս 4.
Վեեեեեերջ...բոլորը ավարտեցին, մնացել են 3 վերահանձնելու ենթակաները: Ուսանողների միջև քննարկվում են դեպքերի զարգացման մի քանի տարբերակներ: Բայց բոլոր այդ տարբերակները կորցնում են իրենց արդիականությունը, երբ հնչում է մի կարևոր հարցադրում՝ «ինչու՞ պետք է 2 անգամ հանձնվի նույն առարկան»: Եվ որոշումը միաձայն էր՝ փորձել գտնել այդ հարցի պատասխանը հենց ամբիոնի վարիչի մոտ:
     Մաս 5.
Մնացած դեպքերը զարգանում են ամբիոնի վարիչի սենյակում: Որոշակի նախաբանից հետո քննարկման թեմա է դառնում 18-20 միջակայքում գնահատական ստանալու «պարամետրերը»: Եվ այսպես
18 - ստանում են առարկային գերազանց տիրապետող ուսանողները (հասկանալի է)
19 - ստանում են առարկային գերգերազանց տիրապետող ուսանողները (հասկանալի չէ): Դրա պարզաբանումը - այն ուսանողներն են, որոնք չեն բավարարվում դասախոսի կողմից տրված նյութերով, և նյութի մասին ունեն ավելի լայն պատկերացումներ (անհասկանալի չէ):
20 - ստանում են այն ուսանողները, որոնք առարկայի մասին ունեն ավելի լայն պատկերացումներ (հասկանալի չէ): Բայց դա նույնպես անլուծելի խնդիր չէ: Անհրաժեշտ է տպագրված նյութ ունենալ (աբսուրդ N2): 

Հարց - «Տնտեսագետները և ոչ տնտեսագետները նու՞յն խորությամբ են անցնում և գնահատվում նմանատիպ առարկաները»
Պատասխան - «Ոչ»
Հարց - «Չունենալով համապատասխան գիտելիքներ ինչպե՞ս կարող ենք տպագրված նյութ ունենալ»
Պատասխան - «Ձեր ստացած գիտելիքների չափով» (աբսուրդ N3): 

Դիտարկենք օրինակի հիման վրա, կատարենք որոշակի նշանակումներ՝
տնտեսագետ ուսանող - թեթև ատլետ ուսանող
ոչ տնտեսագետ ուսանող - ճարտարագետ ուսանող
տպագրված նյութ - ուսանողական ռեկորդ
Բնական է, որ  թեթև ատլետների և ճարտարագետների վազելու գնահատման չափորոշիչները նույնը չեն: Եվ եթե թեթև ատլետը գերազանց է ստանում ցատկելով 7 միավոր տարածություն, ապա ճարտարագետը դա կարող է անել ցատկելով 4 միավոր: Ենթադրենք ճարատարագետը լավ մարզված է և ցատկում է կրկնակի անգամ ավել՝ 8 միավոր, սակայն միամտություն(լավագույն դեպքում) է հավատալ, որ նա կցատկի 15 միավոր, որպեսզի ռեկորդ սահմանի:

Այդ ընթացքում խոսակցությանը միջամտում է մի տիկին, որը կատարում է շատ կարևոր դիտողություն՝ նշելով, որ մենք դեպքերը ներկայացնում ենք մեր կողմից (ուսանողների կողմից) (աբսուրդ N4): Ուղղակի իմ թույլ բանականությունը այդ պահին ինձ թույլ չէր հանդես գալ կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության կողմից:

Հարց տվյալ տիկնոջը - «Իսկ իմ խոսքերից ո՞րն էր ոչ միանշանակ և սուտ»
Պատասխան - «Դուք Ձեր կողմից եք մեկնաբանում»
Հարց - «Իսկ իմ խոսքերից ո՞րն էր ոչ միանշանակ և սուտ»
Պատասխան - «Ամբիոնի վարիչը արդեն ասեց»  (աբսուրդ N5):

Երևի թե այսքանը...բայց ոոոոոոոոչ ես մոռացել եմ օրվա մեխը:
Խոսքերիս սխալները բացահայտելու պահին ամբիոնի վարիչը չմոռացավ բնորոշել իմ մարդկային տիպը ՝ «սպեկուլյանտ»: «Դու էն սպեկուլյանտ ուսանողներից ես, որ անվճար անցնելու համար ...» (աբսուրդ N6):

Ի վերջո դիմացինիդ այդպիսի վիճակում տեսնելը 1 բալից պակաս չարժեր:

P.S.1 - Ուղիղ 97 տարի է անցել Հայաստանի Առաջին Հանրապետության անկախացումից: Հուսանք, որ մեր սերունդը այդ կառավարության նման թուլակամ չէ: Եվ այսօր մենք կատարեցինք որոշակի քայլեր:
P.S.2 - Տվյալ ամբիոնի ուսանողները «գնահատականը իջեցնելու վախի մեջ» լինելով դեռևս մաքսիմում գնահատական չեն ստացել (բացառությամբ 1 կուրսային աշխատանքի)
P.S.3 - Որոշ մանրամասներ բաց են թողնված՝ էթիկայից դուրս չգալու համար:

Комментариев нет:

Отправить комментарий