пятница, 22 апреля 2011 г.

Մխիթարյանը ավելի հարուստ է, քան Մայքլ Ջեքսոնը


Այսօր հայկական լրատվամիջոցներում տարածվեց այն լուրը, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է ամենաբարձր վարձատրվող հայ մարզիկը։ Եվ ըստ ESPN-ի նրա աշխատավարձը կազմում է$360.000։ Սա իմանալուց հետո գրեթե բոլորը հաշվեցին, որ դա օրական հաշվարկով կազմում է $1000 կամ ~350.000 դրամ։ Սա բոլորի մոտ եթե ոչ նախանձ, ապա գոնե ուրախություն առաջացրեց, որ Հենոն այդքան գումար է ստանում։ Սակայն այժմ Ձեզ կներկայացնեմ մի փաստ, որից հնարավոր է ապշեք։ Եվ այսպես տեսնենք թե որքան աշխատավարձ են ստանում այլ ֆուտբոլիսներ, որոնք հանդիսանում են իրենց երկրների ամենաբարձր վարձատրվող մարզիկները՝


Ալեքսանդր Սամեդով (Ադրբեջան) - $1.278.000
Մարսելո Մորենո (Բոլիվիա) - $883.449
Իլդեֆոնս Լիմա (Անդորրա) - $531.822
Սանհարիբ Մալկի (Սիրիա ) - $400.000
Աբդիսալամ Իբրահիմ (Սոմալի) - $340.000

      Կարծում եմ այսքանը բավական է, և անհերքելի փաստ է,որ նրանցից ոչ մեկը իր ունակություններով չի կարող նույնիսկ համեմատվել Հենրիխի հետ։ 

     Մնում է ավելացնել, որ ամենաբարձր վարձատրվող մարզիկը ամերիկացի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն է,որը տարեկան ունեցել է $32.000.000 եկամուտ, և զարմանալ խորհրդանշական Մայքլ Ջեքսոն Կրտսեր անուն ունեցող թեթև ատլետի ստացած եկամուտի քանակից։ Նիեուի ամենաբարձր վարձատրվող մարզիկը տարեկան ստանում է ընդամենը $5000:

Комментариев нет:

Отправить комментарий