четверг, 22 сентября 2011 г.

«Հայության հարատևման գրավականները-2» կամ հաջողության ռեֆերատը

    Հայաստանում նույնպես առաջանում են կրթությանը հովանավորելու, ֆինանսավորելու ավանդույթներ: Այդպիսի ծրագրեր է իրականացնում նաև «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որը ամեն կիսամյակում տրամադրում է կրթաթոշակներ և փոխհատուցում ուսման վարձեր: Դրանք իրականացվում են մրցույթների տեսքով: Եվ այս կիսամյակի մրցութային թեմաները նպատակ էին հետապնդում պարզել Հայաստանին, հայությանը սպառնացող խնդիրները, և այն հանգամանքները, որոնք կարող են օգտակար լինել հայապահպանման գործում: Այդ թեմաներից մեկը «Հայության հարատևման գրավականներն» էր: Ներկայացնեմ իմ ներկայացրած ռեֆերատը,......որը ինձ հաջողություն բերեց :):

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԸ
Ով է իմ համար հայը 

           Շատերի համար շարունակում է անպատասխան հարց մնալ, թե ինչպես է կարողացել հայ ազգը պահպանել իր գոյությունը բազում դարերի ընթացքում այն դեպքում, երբ շատերը դադարել են գոյություն ունենալ: Դրան ավելացնելով նաև հայերի տարբեր երկրներում  ծավալած ծաղկուն գործունեությունը՝ նրանք ստիպված են համակերպվել, որ հայը Երկիր մոլորակի վրա ապրելու համար ամենակենսունակ մարդն է:
            Հային նկարագրելու համար բավական է նշել երկու խորիմաստ արտահայտություններ՝ «քարից հաց քամող հայ» և «հայ-քրիստոնյա»: Այժմ փորձենք վերլուծել, թե ինչ իմաստություններ կան այս արտահայտությունների մեջ:
Առաջինի մեջ նկարագրվում է հայի պայքարելու, ստեղծագործելու կարողությունները: Այստեղից հստակ երևում է զարգացման միտումները, քանի որ նպատակասլացություն և տաղանդ ունենալով «դժվար» է չհասնել հաջողության: Այստեղ երևում է նաև հայի այն ընդունակությունը, որը հային թույլ է տալիս ամենադժվար պահերին պահպանել իր գոյությունը, սակայն դա դեռ բավարար չէ հայ մնալու համար: Իսկ երկրորդի մեջ նկարագրվում է այն գլխավոր միավորիչ հանգամանքը, որը ինչպես ցույց է տվել պատմությունը դարձել է վերջին հանգամանքը, որը օգնել է հային պահպանել իր ինքնությունը և մնալ հայ: Եվ այստեղ ամենակարևորը կրոնի ուղղվածությունը չէ, այլ այն որ այն միավորում է հայերի բարոյական նորմերը և ընդհանուր է բոլորի համար:

Որոնք են հայության հարատևման գրավականները 
            Հայության հարատևման մասին խոսելիս դժվար է չհիշել Չարենցի խոսքերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Իսկ հավաքական, միասնական լինելու գրավականներից ամենակարևորը «Հայաստան աշխարհ» ունենալն է, որը կկարողա միավորիչ դեր խաղալ բոլոր հայերի համար: Դիտարկենք ցախավելի օրինակը, որը բաղկացած է բազում մասնիկներից, որոնցից յուրաքանչյուրը մեծ դեր ունի այդ համակարգում, սակայն ոչ պակաս է կարևորվում այն թելը, որը միավորում է բոլորին և դարձնում միասնական: Սա շատ ավելի կարևոր է, քան լեզվական, մշակութային ընդհանրությունները, քանի որ այն ավելի առարկայական է և հաստատուն: Ակնհայտ է, որ հարատևման համար անհրաժեշտ է, որպես հիմք ունենալ հաստատուն գործոններ:
            «Հայաստան աշխարհը» ունենալով, որպես ամուր հենարան անհրաժեշտ է մտածել հայի մնացած առանձնահատկությունների մասին, որոնք հային տարբերում են օտարներից և տալիս որոշակի առավելություններ:
            Հարատևման մասին խոսելիս պետք է շոշափել նաև այն թեման, թե հանուն ինչի է ապրում անհատներից յուրաքանչյուրը: Եվ եթե որոշակի հետազոտություն կատարենք, ապա կպարզենք, որ բոլոր մարդկանց կյանքը իրենից պայքար է ներկայացնում, և այդ պայքարը անդադար է: Ինչ-որ մարդիկ պայքարում են իրենց ունեցվածքը պահպանելու համար, մյուսները իրենց երազանքներին հասնելու համար, իսկ երրորդները՝ իրենց սկզբունքների համար: Ինչպես տեսնում ենք դրանք տարբեր են իրարից, սակայն այս բոլորը իրենց հիմքում ունեն մի ընդհանրություն՝ այդ բոլոր պայքարների հիմքում ընկած է նպատակ: Իսկ հարատևման տեսանկյունից այդ նպատակները միավորվում և վերածվում են մեկի՝ պահպանել և պաշտպանել: Իսկ դրա համար անհրաժեշտ է չկտրվել արմատներից, քանի որ կտրվելով արմատներից` մենք այլևս պաշտպանելու բան չենք ունենա:

Հայության հարատևմանը սպառնացող վտանգները 
            Հայության հարատևման սպառնոցող խնդիրներից ամենամեծը այլ երկրներում օտարների մեջ չներծծվելն է: Այս հարցը առավել անհանգստացնող է քրիստոնեական պետություններում, քանի որ այդ դեպքում վտանգը անմիջականորեն չզգալով՝ գրեթե դադարում են պայքարել դրա դեմ: Ինչի վառ վկայությունն է այդպիսի երկրներում հայկական դպրոցներում աշակերտների շատ փոքր թիվը: Ի տարբերություն դրա՝ մահմեդական երկրներում կրոնը ունենալով, որպես հստակ բաժանիչ գործոն՝ պայքարի նպատակները ավելի տեսանելի են, իսկ արդյունքները՝ ակնառու: Այս առումով մտահոգիչ է Հայաստանից հաստատուն կերպող հեռացողների հարցը: Եվ եթե ընդունենք, որ դրա հիմքում ընկած է սոցիալ-տնտեսական պայմանները և այլ կենսական նշանակության հարցեր, ապա կարող ենք նշել, որ հայության հարատևմանը սպառնացող վտանգ է նաև «Հայաստան աշխարհի» վատ կենսական պայմանները:


Կա ևս մեկ հանգամանք, որին կդժվարանամ հստակ գնահատական տալ դա կտանի հարատևման, թե հակառակը: Դա կարող է նկարագրվել մեկ արտահայտությամբ՝ «բոլոր հայերը թագավորներ են»: Սա իհարկե կարող է մեծ դժվարություններ առաջացնել՝ հաշվի առնելով, որ նրանք դժվարությամբ են ընդունում իրենցից որևէ առումով բարձր գտնվողի գերակայությունը, իսկ սա իր հերթին թիմային աշխատանքի խափանման կարող է հանգեցնել: Բայց մյուս  կողմից այդ երևույթը ունի իր արդարացումը՝ «վատն է այն զինվորը, որը չի փորձում գեներալ դառնալ»: Եվ բացի դրանից այդ դեպքում կա որոշակի ապահովագրություն, որ կրիտիկական պահերին կգտնվի գոնե մեկ լավ «գեներալ», որը կկարողանա մնացածներին դուրս բերել վատ իրավիճակից:


P.S. Երբ Ձեզ անհրաժեշտ է այս վերնգրով ռեֆերատ, իսկ դուք սա փնտրել և գտել եք սա ինտերնետում, ապա մի շտապեք copy-paste անել, քանի որ պայմանների մեջ նշվում է, որ առավելությունը տրվում է ինովացիաներին, իսկ սա արդեն կրկնություն կլինի ))..իսկ եթե այնուամենայնիվ կրկնօրինակը Ձեր մոտ բնավորություն է դարձել, ապա ահա ևս մեկը :

Комментариев нет:

Отправить комментарий