пятница, 29 июля 2011 г.

Տուրիզմը Հայաստանում կամ մի «հողաթափի պատմություն»

Բոլորս ուրախանում ենք, երբ լսում ենք Հայաստանում տուրիստների քանակի ավելացման մասին, սակայն մեզանից շատերը չեն մտահոգվում այն մասին, որ քանակը ուղղակի կապ ունի մեզ՝ տեղացիներիս հետ: Իսկ առավել մեծ կապ ունի սպասարկման ոլորտում աշխատող մարդկանց հետ:
    Երևանում արդեն բավականին շոգ է, և մի օր ընկերներով որոշեցինք գնալ Ջրաշխարհ հանգստանալու, սակայն մենք չէինք կարող գուշակել, որ այդ օրվանից այդքան հիշարժան պահեր կունենանք...սկսենք սկզբից

  • Հասնելով տեղ հասկացանք, որ մեր մոտ եղած կանխիկ գումարը չի բավականացնում, և որոշեցինք քարտով վճարել կամ քարտից գումար հանել, սակայն ինչպես պարզվեց Ջրաշխարհի մոտակայքում ոչ մի նման հնարավորություն չկա...և մենք ստիպված հասանք Մասիվ:
  • Զգեստափոխվելուց հետո գնացինք համապատասխան վայր, որպեսզի արկղի մեջ տեղավորենք մեր հագուստները, բայց ստիպված էինք բավականաչափ սպասել: Բայց զարմանալին դա  չէր, այլ այն, որ մեր սպասելու պատճառը ոչ թե մարդկանց հերթն էր, այլ...մի իրանցի տուրիստ: Իսկ ինչու՞մն էր բանը: Բանն այն էր, որ նրան ստիպում էին այլ զամբյուղ վերցնել: Եվ այն էր ամենածիծաղելին, որ աշխատողները պատճառաբանում էին, որ 3 հոգու հագուստ չի կարելի մի զամբյուղի մեջ դնել,  անհրաժեշտ է ևս մեկ զամբյուղ վերցնել: Իմ համար անհասկանալի տրամաբանություն - ինչ տարբերություն քանի հոգու հագուստ է, եթե այն տեղավորվում է արկղի մեջ...ինչ ասես չես տեսնի այդ 400 դրամի համար:
  • Ատրակցիոններից մեկի մոտ մարդիկ հերթ կանգնելով ստանում էին անհրաժեշտ պարագաները, որպեսզի օգտվեն ատրակցիոնից: Օգտվելուց հետո այդ պարագաները հանձնվում էին հերթում առաջինը եղածին: Ամեն ինչ հարթ ընթանում մինչև մի «շյուստրի» իրանցու ի հայտ գալը: Նա «ելույթը» ավարտելուց հետո փորձում էր ինչ-որ կերպ համոզել, որ ևս մեկ անգամ օգտվի: Հասկանալի է, որ նրա ցանկաությունը բավարարել հնարավոր չէր, և տվյալ մասի աշխատողները դա նրան բացատրեցին....նրա ձեռքերից քաշելով ու նրա վրա բարձր գոռալով վռնդեցին այդտեղից:
  • Օրը մոտենում էր ավարտին: Մենք էլ որոշեցինք դուրս գալ ջրից և գնալ տուն: Սակայն այդ օրը ինձ դեռ մեկ անակնկալ սպասվում էր: Մոտենալով այն վայրին որտեղ իմ իրերն էին ես նկատեցի, որ իմ հողաթափերը չկան, ու այդպես էլ չգտնվեցին:
Այսքանից հետո գրեթե բան չի մնում ավելացնելու: Միայն կարելի ենթադրել, թե իրեն ինչպես կպահեր և Հայաստանի մասին ինչպիսի կարծիք կկազմեր այն օտարերկրացին, որը ստիպված լիներ գումարը կանխիկացնելու համար ստիպված լիներ ևս 2-3 կմ ավելորդ տեղաշարժվել, հագուստը պահեստ հանձնելու համար ընկներ անիմաստ քաշքշուկների մեջ, ընկնել հրմշտոցի մեջ և կորցներ իր իրերը: 

Комментариев нет:

Отправить комментарий