суббота, 4 июня 2011 г.

Ռուսների բերանները չկարողացանք փակել


    «Եթե նման կարգի մրցակիցների հետ խաղերից առաջ մեզ մոտ նման անհանգստություն է առաջանում, ապա նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ»-Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Սերգեյ Յուրան:
    «Այդ էր պակաս, որ նույնիսկ արդեն հայերի հետ մեզ համար անհաջող խաղեր լինեն:» - Ռուսաստանի հավաքականի եւ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիս:
    Նմանատիպ կարծիքներ էին տիրում Ռուսաստան - Հայաստան խաղից առաջ: Այնուհետև մեր հավաքականը մեկնեց Սանկտ-Պետերբուրգ և ...  ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականից, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչները ուշացման պատճառով չեն կարողացել դիմավորել: Դա այն դեպքում երբ հավաքականի ինքնաթիռը վայրէջք էր կատարել 34 րոպե ուշացումով:

    Այս ամենից հետո մեկնարկում է հանդիպումը: Չխորանալով մանրամասների հետ նշենք, որ մեր թիմը աչքի ընկավ լավ խաղով, նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ, բայց պաշտպանությունում թույլ տված սխալների արդյունքում գրանցվեց 3-1 հաշիվը: Ընդմիջմանը այցելելով ռուսական հեղինակավոր soccer.ru կայքը նկատեցի մեր հավաքականի բառից բուն իմաստով անկրկնելի կազմը...բոլոր խաղացողները խաղում էին........0 համարի մարզաշապիկով և մեկնարկային կազմի 11 խաղացողներից 8 դիրքերը սխալ էին նշված (նույնիսկ պատահական դասավորելով դժվար էր նման արդյունքի հասնել) 
    Մենք գոհ ենք խաղից, նվիրվածությունից, բայց բոլորի հիշողության մեջ մնաց Պավլյուչենկոյի հեթ-տրիկը, և դա կարող է նորից դառնալ առիթ, որ հետագայում ևս լսենք ռուս մեծաբերաններին:



P.S. «Մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք դեռևս կհաղթենք»

Комментариев нет:

Отправить комментарий