четверг, 14 февраля 2013 г.

Վալենտինյան մտացրիվ



Վալենտինի օրվան նվիրված` 2 անհասկանալի մարդիկ որոշեցին գտնել հարցեր և պատասխաններ...

  1. Սիրո ստեղծագործություն
    1. Տիտանիկ
    2. Ռոմեո և Ջուլիետ
    3. Մենդելսոնի "Wedding march"
    4. 3 метра над уровнем неба
  2. «Սեր» բառի հետ ասոցացվող բառ
    1. Ժպիտ
    2. Հոգեվիճակ
    3. Ուրախություն
    4. Անսահմանություն
  3. Սիրելու իմաստը
    1. Գտնել ինքդ քեզ ուրիշի մեջ
    2. Ազատ ժամանակ մտածելու թեման միշտ պատրաստ է
    3. Նվիրվել
    4. Ապրել առանց նպատակներ փնտրելու
  4. Ունեմ նրա կարիքը, երբ
    1. Մենակ եմ
    2. Կարոտել եմ
    3. Միշտ
    4. Տխուր եմ
  5. Սերը լինի միակը ու առհավետ, որպեսզի
    1. Այլոց չհիշեն
    2. Փորձը չսպանի խենթությանը
    3. Հիասթափություն չլինի հակառակ սեռից
    4. Կորցնելու վտանգ չլինի
  6. Մտքեր սիրած մարդու մասին
    1. Պայծառ
    2. Անիրական
    3. Ամենագեղեցիկ մարդը աշխարհում
    4. Նրան կորցնելու վախեցած մտքեր
* Առավել բարձր տեղի պատասխանը ավելի շուտ է ասվել:
P.S. Անիմաստ աշխատանք.. դա միշտ յուրովի է ))

вторник, 12 февраля 2013 г.

Մի տաքսու պատմություն

Երևանյան անսպասելի ձյունոտ օր էր... Տուն վերադառնալու ժամանակ մի խնդիր կար լուծելու. նստել տաքսի: Մի քանի անհաջող փորձերից հետո, կարծես թե, բախտը ժպտաց ինձ և ազատ տաքսի նկատեցի: Կանգնեցրեցի այն: Սակայն վայրկյան անց նկատեցի, որ հետևի նստատեղին աղջիկ կա: Հիասթափված, հայացքս փոխեցի դեպի հեռուն՝ նոր տաքսի փնտրելու: Եվ հանկարծ նկատեցի, որ տաքսու վարորդը ձեռքի շարժումով ցույց է տալիս, որ մոտենամ: Մոտեցա: Բացում եմ վարորդի կողքի դուռը՝ ևս մեկ անգամ նկատելով, որ ետևի նստատեղին աղջիկ կա: Այդ ժամանակ լսում եմ նրա բացատրությունը. «Ուղղակի պասաժիռ կա, նստի»: Այդ պահին չըմբռնելով, թե ինչ ասվեց ինձ ու չհրաժարվելով հյուրընկալ վարորդի բարյացկամությունից ու գեղեցիկ աղջկա ընկերակցությունից՝ նստում եմ: Սկսում ենք խոսել անսպասելի տեղացող ձյունից, քաղաքականությունից: Ամեն ինչ լավ է, բայց դեռևս կան մի քանի հարցեր, որոնց պատասխանը դեռ չունեմ. 1) ով է այդ աղջիկը, 2) ես դեռ չեմ ասել, թե ուր պետք է գնալ: Սակայն հասկանալով, որ ճանապարհին դեռ խաչմերուկներ չեն եղել ու ճանապարհը միակն է՝ դեռ լռում եմ: Հասնում ենք աղջկա տան մոտ: Նա վճարում է, շնորհակալություն հայտնում ու լքում մեքենան: Պատրաստվում եմ ասել, թե ուր պետք է գնանք, բայց սկսվում է պատմությունը...
    - Քեզ էլ տանեմ Ջրվեժի խաչմերուկի մոտ իջացնեմ ու գնամ Նոռային վերցնեմ,- ասաց նա:
Իմ մոտ առաջացան մոտավոր այն զգացումները ինչ դուք եք զգում այս տողը կարդալուց հետո... ոչ մի բան չեմ հասկանում: