воскресенье, 24 апреля 2011 г.

96 տարի սպասման մեջ...



1915 թ. ապրիլի 24...Թուրքիա

2011թ. ապրիլի 24...Աշխարհ....

      Անցել է 96 տարի, սակայն հայ ժողովուրդը դերևս չի մոռացել և չի դադարել պայքարել...։ Միտքը անավարտ է մնում՝ իսկ հանուն ինչի պայքարել չի դադարել։ Շատ մարդկանց այս հարցը տալով ստանում ես՝ «հանուն ցեղասպանության ճանաչման» պատասխանը։ Վերջին շրջանում դա ավելի շուտ դարձել է պայքար հանուն ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված «ցեղասպանություն» բառի։ Բայց դա ինչ-որ բան կտա՞ մեզ։ 

      Եկեք ընդունենք, որ Օբաման ոչ միայն արտասանել է այդ բառը, այլ նաև այն ճանաչել է պետականորեն։ Ավելին ընդունենք, որ դա  ճանաչել է նաև թուրքական կառավարությունը։ Բայց մի՞թե դա բավական է մեզ։ Այստեղ կհնչեն կարծիքներ, թե կառաջանա հողերի վերադարձման խնդիր, սակայն որքանո՞վ է դա իրատեսական։ Իմ սուբյեկտիվ կարծիքով սա անհույս գաղափար է։ Հնարավոր է նաև կարծիք «արյան գին» վճարելու մասին, բայց այդ անցողիկ գումարը, որը կասկածելի է, թե ինչ ապագա կունենա, կարո՞ղ է սփոփանք լինել։ Միանշանակ Ո՛Չ։

     Եվ այսօր ես առաջին անգամ եկա այն մտքին,որ ես ավելի շուտ հիշում և իմ հարգանքի տուրքն եմ մատուցում անմեղ նահատակների հիշատակին, քան պայքարում։

Комментариев нет:

Отправить комментарий