пятница, 27 июля 2012 г.

Ես ու դու

ԵՍ

Ուժեղ երևալ ուրիշի աչքում,
Ու ամբողջ գիշեր մնալ առանց քուն,
Թե՞ լինել պարզ ու հասարակ,
Շատերի համար հիմար մի էակ:

Փորձել շեղվել քո կոնկրետ խնդրից,
Ձգտելով դեպի դեպքերն հարակից,
Թե՞գնալ ուղիղ մինչև վերջ,
Մինչև որ հարցը չունենա բաց էջ:

Տրվել շրջապատող ուղորդված հոտին,
Նսեմացնելով քո անմեղ հոգին,
Թե՞ ջանալ ստեղծել երազանքը,
Քո մեջ ապրող փոքրիկ այդ վանքը:

Քայլել նկատելով ամեն-ինչ քո շուրջ,
Բոլորի աչքում երևալ շատ լուրջ,
Թե՞ նկատել միայն քո սերը,
Ինչպես նրա մարգարիտ աչքերը:
Շռայլել նրան խոսքեր բանավոր,
Դրանից բխող հաճույք կեղծավոր,
Թե՞ դարձնել նրան կենսունակ,
Իր երջանկությունը զգալու ունակ:

Դառնալ նրա երազանքի միակ ասպետը,
Ձևական քայլերի անխոնջ վարպետը,
Թե՞ ջնջել Ձեր մեջ եղած հոծ գիծը,
Անկեղծ ասելով ամեն մի բիծը:

Խոսել այնպես, որ նա միշտ հուզվի,
Քո կերպարը նրա մեջ սուզվի,
Թե՞ ասել քո սրտի խոսքը,
Ինչ-որ տալիս է քո ներքին հոսքը:

Երկընտրանքների այս ամբողջ բովում,
Երբ տարբերակներն են իրար մեջ լողում
‘Թե’ բառը խառնում է ամեն բան,
Միգուցե լինե՞լ ավելի դաժան:


ԴՈՒ

Ուզու՞մ ես լինել անձնուրաց մարտիկ,
Շատերի աչքում անհույս մի ցինիկ,
Թե՞ լինել խղճուկ խամաճիկ,
Ուրիշի ձեռքում ժպտացող տիկնիկ:

Ուզու՞մ ես քո համար բոլորը բանեն,
Քո ազատությունը քեզանից խլեն,
Թե՞ հասկացել ես իրական քո ուժը,
Քո կարծիքի ահռելի ներուժը:

Ուզու՞մ ես քեզ քննարկեն ոմանք,
Քո երջանկությանը նախանձե՞ն նրանք,
Թե՞ ուզում ես լինել երջանիկ,
Նրանցից անկախ լիարժեք մասնիկ:

Ուզու՞մ ես դու կեղծավոր խնդալ,
Այնուհետև մորդ գրկում լալ,
Թե՞ ուզում ես լուծել քո հարցերը,
Վերացնել եղած բոլոր բացերը:

Դու ուզու՛մ ես փախչել դրանից,
Վերացնելով ամեն կապող գիծ,
Բայց մի վայրկյանը տալիս է նոր լիցք,
Ու կարծես ամեն ինչ սկսվի նորից:

Դու փորձու՛մ ես խաղալ անտեղի,
Որ դիմացինդ մի փոքր նեղվի,
Բայց որն է դրա պատճառը,
Հաճելի՞ է լինել այդքան դա՛ռը:

Դու ուզու՛մ ես ուղղել ամեն բան,
Գտնել այդ վերքին որևէ դարման,
Բայց գուցե դա կործանվե՞ց արդեն,
Ու չեն լինի ճամփին այլևս վարդեր:

Դու վախենու՛մ ես անգամ մտածել,
Փորձելով ուրիշի կարծիքով շարժվել,
Բայց ժամանակն է, որ դու մեծանաս,
Ինքդ քեզ պատասխան դու տաս:

Комментариев нет:

Отправить комментарий