Ուղղակի անկարելի էր չանդրադառնալ այս թեմային: Այսօր փառահեղ, պատմական, հնարավոր է անկրկնելի օր է մեր կյանքում: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարավ 3-րդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը՝ 4-1 հաշվով ջախջախելով Մակեդոնիային: Եվ այժմ իրական, տեսանելի շանս առաջին անգամ դուրս Եվրոպայի առաջնությոան ընտրական փուլ: Ընդամենը անհրաժեշտ է հաղթել Իռլանդիային, և կերտել նոր պատմություն: Եվ եթե 1560 տարի առաջ մեր հերոսները պայքարում էին իրենց արժեքները պահպանելու համար, ապա մեր այսօրվա հերոսները մեզ հնարավորություն են տալիս զգալ մեզ համար նոր արժեքի համը: Դա է Եվրոպայի առաջնությունը: Մնում է մեկ բան ավելացնել: Հաջողություն մեզ:
пятница, 7 октября 2011 г.
четверг, 22 сентября 2011 г.
«Հայության հարատևման գրավականները-2» կամ հաջողության ռեֆերատը
Հայաստանում նույնպես առաջանում են կրթությանը հովանավորելու, ֆինանսավորելու ավանդույթներ: Այդպիսի ծրագրեր է իրականացնում նաև «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որը ամեն կիսամյակում տրամադրում է կրթաթոշակներ և փոխհատուցում ուսման վարձեր: Դրանք իրականացվում են մրցույթների տեսքով: Եվ այս կիսամյակի մրցութային թեմաները նպատակ էին հետապնդում պարզել Հայաստանին, հայությանը սպառնացող խնդիրները, և այն հանգամանքները, որոնք կարող են օգտակար լինել հայապահպանման գործում: Այդ թեմաներից մեկը «Հայության հարատևման գրավականներն» էր: Ներկայացնեմ իմ ներկայացրած ռեֆերատը,......որը ինձ հաջողություն բերեց :):
ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԸ
Ով է իմ համար հայը
Շատերի համար շարունակում է անպատասխան հարց մնալ, թե ինչպես է կարողացել հայ ազգը պահպանել իր գոյությունը բազում դարերի ընթացքում այն դեպքում, երբ շատերը դադարել են գոյություն ունենալ: Դրան ավելացնելով նաև հայերի տարբեր երկրներում ծավալած ծաղկուն գործունեությունը՝ նրանք ստիպված են համակերպվել, որ հայը Երկիր մոլորակի վրա ապրելու համար ամենակենսունակ մարդն է:пятница, 29 июля 2011 г.
Տուրիզմը Հայաստանում կամ մի «հողաթափի պատմություն»
Երևանում արդեն բավականին շոգ է, և մի օր ընկերներով որոշեցինք գնալ Ջրաշխարհ հանգստանալու, սակայն մենք չէինք կարող գուշակել, որ այդ օրվանից այդքան հիշարժան պահեր կունենանք...սկսենք սկզբից
- Հասնելով տեղ հասկացանք, որ մեր մոտ եղած կանխիկ գումարը չի բավականացնում, և որոշեցինք քարտով վճարել կամ քարտից գումար հանել, սակայն ինչպես պարզվեց Ջրաշխարհի մոտակայքում ոչ մի նման հնարավորություն չկա...և մենք ստիպված հասանք Մասիվ:
- Զգեստափոխվելուց հետո գնացինք համապատասխան վայր, որպեսզի արկղի մեջ տեղավորենք մեր հագուստները, բայց ստիպված էինք բավականաչափ սպասել: Բայց զարմանալին դա չէր, այլ այն, որ մեր սպասելու պատճառը ոչ թե մարդկանց հերթն էր, այլ...մի իրանցի տուրիստ: Իսկ ինչու՞մն էր բանը: Բանն այն էր, որ նրան ստիպում էին այլ զամբյուղ վերցնել: Եվ այն էր ամենածիծաղելին, որ աշխատողները պատճառաբանում էին, որ 3 հոգու հագուստ չի կարելի մի զամբյուղի մեջ դնել, անհրաժեշտ է ևս մեկ զամբյուղ վերցնել: Իմ համար անհասկանալի տրամաբանություն - ինչ տարբերություն քանի հոգու հագուստ է, եթե այն տեղավորվում է արկղի մեջ...ինչ ասես չես տեսնի այդ 400 դրամի համար:
- Ատրակցիոններից մեկի մոտ մարդիկ հերթ կանգնելով ստանում էին անհրաժեշտ պարագաները, որպեսզի օգտվեն ատրակցիոնից: Օգտվելուց հետո այդ պարագաները հանձնվում էին հերթում առաջինը եղածին: Ամեն ինչ հարթ ընթանում մինչև մի «շյուստրի» իրանցու ի հայտ գալը: Նա «ելույթը» ավարտելուց հետո փորձում էր ինչ-որ կերպ համոզել, որ ևս մեկ անգամ օգտվի: Հասկանալի է, որ նրա ցանկաությունը բավարարել հնարավոր չէր, և տվյալ մասի աշխատողները դա նրան բացատրեցին....նրա ձեռքերից քաշելով ու նրա վրա բարձր գոռալով վռնդեցին այդտեղից:
пятница, 22 июля 2011 г.
«Գիշերային լաբիրինթոս» N2 ...կամ ինչպես հասնել Ուրուգվայ
«Երիտասարդական աշխարհ» ՀԿ-ն Հուլիսի սկզբներին նախաձեռնեց մի հայտնի և հետաքրքրաշարժ խաղ՝ «գիշերային լաբիրինթոս» անվանմամբ: Այն հետաքրքիր էր մի քանի տեսանկյուններից, քանի որ խաղի ընթացքում անհրաժեշտ է գործել արագ, շուտ կողմորոշվել, լավ ծանոթ լինել քաղաքին, ինչպես նաև ունենալ համապատասխան ինֆորմացիա ու ինտելեկտ:
Եվ այսպես այսօր կայացավ խաղի երկրորդ փուլը, որի ընթացքում զգացինք խաղի բարդության իրական աստիճանը: Խաղի առաջադրանքները միտումնավոր կշրջանցեմ, քանի որ հետագայում նրանցից լավագույնները հետագայում հնարավոր է նորից կիրառվեն: Իսկ երեկվա մեր առաջադրանքները անկասկած այդպիսիք էին: Իսկ այժմ անդրադառնանք մեր «տանջանքներին», սակայն թիմի անդամները շատ հնարավոր է, որ այնքան էլ համաձայն չլինեն չակերտների հետ: .
Քայլարշավը սկսվեց «Ցիտադելի» մոտից: Որոշ ժամանակ քննարկումներից հետո որոշեցինք լուծումը գտնելու համար խմբից մի քանի հոգով շարժվել դեպի Հրապարակ, իսկ մյուս մասը գնաց Մատենադարան: Պետք է չմոռանալ նշել, որ փոխադրամիջոցը մեր հավատարիմ ոտքերն էին: Ցանկություն չունենալով գիդի ընդունակություններս զարգացնել, միանգամից ներկայացնեմ մեր անցած ուղին: Այդ երեկոյի(գիշերվա) ընթացքում մենք հասցրեցինք լինելՀրապարակում -> Գիտությունների ակադեմիայում -> Վրաստանի դեսպանատան ՆԱԽԿԻՆ շենքում գործող հյուրանոցի մոտ -> Ուրուգվայի ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ դեսպանատան մոտ -> և վերջապես վերջնակետի Ուրուգվայի դեսպանատան մոտ: Արդյունքում մնացին հոգնած ոտքեր և լավ հիշողություններ:
вторник, 7 июня 2011 г.
Իսպանական օրինակով, հայկական «դուխով»
Հայաստան 4-1 Մոնտենեգրո
...դժվար է վերհիշել իսպանական որևէ բան, բայց ամեն-ինչ հերթով...
Հայաստանի անկախացումից հետո ավանդույթ դարձավ արտասահմանցի մարզիչներ հավաքական հրավիրելը: Եվ բացի լուսահոգի Յան Պորտերֆիլդից մնացած մարզիչների օրոք մեր թիմը ուղղակի գոյատևում էր՝ մեր նյարդերի հաշվին: Անցած խաղաշրջանում դանիացի Սերիցլևի գլխավորությամբ մեր երիտասարդական հիանալի ելույթներ ունեցավ, և իր հեղինակությամբ այդ շրջանում գերազանցում էր նույնիսկ ազգային թիմին: Եվ նրա հեռանալուց հետո շատերի մոտ կասկածանք կար հետագա արդյունքների վերաբերյալ....բայց դա շարունակվեց այնքան մինչև եկավ հայ երիտասարդ մարզիչների ժամանակը:
Ազգայինը բավականին լավ խաղ անցկացրեց ռուսների հետ, սակայն դա չպետք է լիներ վերջին շրջանի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը... Հունիսի 7-ին առանց նախորդ շրջանի առաջատարներ Հենրիխ Մխիթարյանի, Հովհաննես Գոհարյանի, Լևոն Հայրապետյանի մեր երիտասարդականը ՖԱՆՏԱՍՏԻԿ հանդիպում անցկացրեց՝ ջախջախելով Մոնտենեգրոյի հավաքականին: Բայց այդքանը ասել կնշանակի ոչինչ չասել: Եվ այսպես՝- մեր հավաքականը գլխով գոլ խփեց «հսկաների» հավաքականին
- մոտ 80 րոպե խաղաց 10 հոգով
- մեր թիմը խփած գոլերից բացի ստեղծեց ևս 6-7 իրական գոլային պահ
- դիմակայեց վատ մրցավարությանը
- ցուցադրեց հիանալի թիմային խաղ
P.S. Սակայն մենք կարող ենք գերազանցել նրանց, քանի որ նրանք չունեն մեր «դուխը»
суббота, 4 июня 2011 г.
Ռուսների բերանները չկարողացանք փակել
«Եթե նման կարգի մրցակիցների հետ խաղերից առաջ մեզ մոտ նման անհանգստություն է առաջանում, ապա նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ»-Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Սերգեյ Յուրան:
«Այդ էր պակաս, որ նույնիսկ արդեն հայերի հետ մեզ համար անհաջող խաղեր լինեն:» - Ռուսաստանի հավաքականի եւ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիս: Նմանատիպ կարծիքներ էին տիրում Ռուսաստան - Հայաստան խաղից առաջ: Այնուհետև մեր հավաքականը մեկնեց Սանկտ-Պետերբուրգ և ... ՌՖՄ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականից, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլային միության ներկայացուցիչները ուշացման պատճառով չեն կարողացել դիմավորել: Դա այն դեպքում երբ հավաքականի ինքնաթիռը վայրէջք էր կատարել 34 րոպե ուշացումով:
Այս ամենից հետո մեկնարկում է հանդիպումը: Չխորանալով մանրամասների հետ նշենք, որ մեր թիմը աչքի ընկավ լավ խաղով, նույնիսկ առաջ անցավ հաշվի մեջ, բայց պաշտպանությունում թույլ տված սխալների արդյունքում գրանցվեց 3-1 հաշիվը: Ընդմիջմանը այցելելով ռուսական հեղինակավոր soccer.ru կայքը նկատեցի մեր հավաքականի բառից բուն իմաստով անկրկնելի կազմը...բոլոր խաղացողները խաղում էին........0 համարի մարզաշապիկով և մեկնարկային կազմի 11 խաղացողներից 8 դիրքերը սխալ էին նշված (նույնիսկ պատահական դասավորելով դժվար էր նման արդյունքի հասնել)
четверг, 2 июня 2011 г.
Որտե՞ղ է հիմա Ժորա Հովհաննիսյանը
Մոտենում է Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև պատասխան հանդիպումը: Եվ բոլորիս հետաքրքրում է, թե ինչ մարզավիճակում են գտնվում մեր առաջատար խաղացողները՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը: Բացի դրանից պակաս հետաքրքրություն չի առաջացրել ինտերնետում հայտնված այն նորությունը, որ հայազգի Արազ Օզբիլիզը համաձայնվել է հանդես գալ մեր դրոշի ներքո: Մի կողմ դնելով այդ ամենը եկեք տեղափոխվենք 6-7 տարի առաջ..
Այն ժամանակ հայկական ֆուտբոլի ամբողջ հույսը կապված էր 2 տաղանդների հետ: Նրանք էին Էդգար Մանուչարյանը և Ժորա Հովհաննիսյանը: Էդգարը թեև հիմա էլ հանդիսանում է մեր գլխավոր թիմի առանցքային խաղացողներից մեկը և Հայաստանի առաջնության ռմբարկուներից մեկը, սակայն դա նույնիսկ մոտ չէ այն սպասելիքներին, որոնք կային ֆուտբոլասերների շրջանում: Սակայն իրավիճակը շատ ավելի բարդ է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի՝ Խորեն Հովհաննիսյանի որդու դեպքում: 17 տարեկանում տեղափոխվելով հունական «Օլիմպիակոս» և զրկված լինելով խաղային պրակտիկայից նա հասցրեց խաղալ բազում հունական թիմերում, իսկ 2010 թվականին տեղափոխվեց ռուսական «Սատուրն», սակայն ինչպես հայտնի է այս թիմը չշարունակեց իր ելույթները պրեմիեր-լիգայում և լուծարվեց: Եվ Հովհաննիսյանը նորից դուրս է մնացել մեր տեսադաշտից, նա հայտավորված չէ նաև «Սատուրն-2»-ի կազմում:
Եվ կարծում եմ բոլորիս համար էլ հետաքրքիր և մեր հավաքականի համար օգտակար կլինի նրա մասին ինֆորմացիան (չմոռանանք, որ նա ընդամենը 24 տարեկան է): Փորձենք այդ հարցը ուղղել հայկական ֆուտբոլային լրատվամիջոցներին (totalfootball.am-ին, armfootball.com-ին, armsport.am-ին, «ֆուտբոլ +» շաբաթաթերթին):
Դե ինչ սպասենք արձագանքներին:
Դե ինչ սպասենք արձագանքներին:
Подписаться на:
Сообщения (Atom)






